«Երեկվանից Թուրքիայի հետ մեր բանակցողի դեմ արշավ է սկսվել։ Եվ սա արշավ է ոչ թե ՔՊ անդամ կամ ԱԺ փոխնախագահ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ, այսինքն՝ ՀՀ-ի դեմ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա հարցադրումներ արեց․ «Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել ՀՀ-ի դեմ։ Էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ օտարերկրյա ազդեցության այլ գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռնտու ամեն ինչ անել, որ պատերազմից օրերին տանկերը շրջվեն դեպի Երեւան։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ է ձեռք տալիս պատերազմից հետո ջարդել պետական կառույցներն ու շենքերը կամ ԳՇ զինվորականներին հանել պետության դեմ։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից»։
Ապա Արթուր Հովհաննիսյանը նայեց ընդդիմության շարքերին․ «Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք։ Իմ ու բնակչության մեծամասնության մոտ հիմնավոր կասկած կա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ