Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուկաշևիչ. «Մեզ մտահոգում է, որ համանախագահներին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան»

Հունվար 18,2022 11:09

«Ազատություն». Ռուսաստանը մտահոգված է, որ ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները 44-օրյա պատերազմից հետո` արդեն մեկ տարի, չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Երեկ այս մասին РИА “Новости”-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մեզ մտահոգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրադրությանը և նախանշել հստակ քայլեր`աջակցելու կողմերին մարդկանց միջև շփումներ հաստատելու, մարդասիրական խնդիրներ լուծելու և որոշ այլ հարցեր կարգավորելու գործում», – նշել է Լուկաշևիչը։

Ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը, ամփոփելով տարին, Ռուսաստանի արտգործնախարարը ևս խոսել էր Մինսկի խումբն ակտիվացնելու, տարածաշրջան նրանց այցելելու անհրաժեշտության մասին: Դրանից բառացիորեն մի քանի օր անց արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «համանախագահները նախատեսում են մեկնել Ղարաբաղ և համաձայնեցնում են այդ հարցը շահագրգիռ բոլոր կողմերի հետ»: Ուղիղ մեկ տարի անց` մինչ օրս, սակայն, միջնորդները տարածաշրջան դեռ չեն եկել:

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում է, թ նրանց կարիքն այլևս չունի: Վերջին անգամ Իլհամ Ալիևն այդ մասին խոսեց անցած շաբաթ`բացահայտ ծաղրելով միջնորդներին, թե «30 տարվա ապարդյուն գործունեությունից հետո թերևս եկել է նրանց թոշակի ուղարկելու ժամանակը»:

Չնայած Բաքվից հնչող այս պնդումներին` ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ ասել է, թե լավատեսության հիմքեր կան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ, այդուամենայնիվ, կհաջողվի հակամարտության գալարագիծը հաղթահարել և երկխոսություն սկսել, որը կօգնի փնտրել փոխզիջումային, երկու կողմերի համար ընդունելի որոշումներ», – նշել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Լուկաշևիչն ընդունել է, որ այս ուղղությամբ անցած տարի էական առաջընթաց չի արձանագրվել, և որ գլխավոր ձեռքբերումը եղել է կրակի դադարեցումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ:

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31