Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետարանները տևական ժամանակ է՝ չեն աշխատում. ինչ է սպասում ընտրությունները բոյկոտած համայնքների բնակիչներին. «Ժողովուրդ»

Հունվար 18,2022 09:43

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի գյուղապետարանների աշխատանքները պարալիզացված են, չեն աշխատում։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։

Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը կարծես թե լուռ է, համենայնդեպս այս ընթացքում որեւէ պաշտոնական հայտարարություն չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում այս գյուղերին։ Նախ զրուցեցինք Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հետ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով. «Ոնց կորոշեն… Սպասում ենք, չգիտենք։ Հուսով ենք, որ լավ կլինի։ Գյուղապետարանը չի աշխատում, սպասում ենք որոշման»։

Բոլորը շունչները պահած սպասում են, գյուղապետարանները տեւական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։ Ասել է թե՝ հարցի լուծման այլ տարբերակ չկա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31