Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի. «Փաստ»

Հունվար 18,2022 09:00

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13-ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։

Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե… գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31