Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրից հետո կանանց մրցաշարում երկիշխանություն է հաստատվել:
Գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանին միացավ արդեն իսկ կանանց միջազգային վարպետի կոչում ստացած Մարիամ Մկրտչյանը: Նրանք երկուսն էլ վաստակել են 4,5-ական միավոր:
Կարդացեք նաև
Տղամարդկանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Մանուել Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ