Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատախազը լքել է հայրենիքը․ նա ենթարկվել է հետապնդումների

Հունվար 17,2022 20:22

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ վերջերս Հայաստանի Հանրապետությունը լքել է ճանաչված իրավաբան, Արարատի մարզի նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը, որը պաշտպանել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տարբեր անդամների շահերը։ Սա էլ, ըստ շրջանառվող լուրերի, պատճառ է դարձել նրա նկատմամբ  անդադար հալածանքներ սկսելուն։

Մեր տեղեկություններով, Համբարձում Մելիք-Սարգսյանը երկրից հեռացել է ընտանիքով։

Փաստաբաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Նախկին գլխավոր դատախազի և «Հանրապետական» կուսակցության տարբեր անդամներին պաշտպանելու և իրավական դաշտում հաղթանակներ արձանագրելու համար գործող ռեժիմը տևական ժամանակ հետապնդում էր բարի համբավ ունեցող փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանին:

Այդ ընթացքում ամենաբարձր օղակների գործադրմամբ բազմիցս սպառնալիքներ են հնչել փաստաբանի և իր ընտանիքի անդամների հասցեին, նա ենթարկվել է բռնությունների, գույքային վնասումների և ձերբակալման: Արդյունքում, ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, բազմամյա աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսիոնալը ստիպված թողեց մասնագիտական աշխատանքը և լքեց հայրենիքը:

Իսկ ՀՀ իշխանությունների հանցավոր վարքագիծը շարունակվում է:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքական հետապնդումների թեման արդիական է․ ռեժիմից տուժածների շրջանակը ընդլայնվում է:

ՀՀ կառավարությունը իր քաղաքական հակառակորդներից զատ հետապնդում է նաև նրանց գործերի հետ առնչված փաստաբաններին։

Ընդ որում, դատավորներից բացի (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունի, առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյան) հետապնդվում են նաև փաստաբանները»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էրեկ ինքն էր հետապնդում,էսօր իրեն,վաղը էլի ինքը կհետապնդի,իսկ մյուս օրն իրեն ու այդպես շարունակ , դատախազ լինելը Հայաստանում լավ բան չի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31