Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացեք, եթե մի փոքր դրվագ լիներ, որով կկարողանային ինձ մեղադրել Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի մեջ, ես ազատության մեջ չէի լինի». Վանեցյան

Հունվար 17,2022 17:40

Այսօր լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ սպանության նախափորձի մեղադրանքով ձեր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, հայտարարում էիք, որ դա քաղաքական բնույթ ուներ, կարճվեց այդ գործը, այլեւս վտանգ չե՞ք ներկայացնում իշխանության համար: Վանեցյանը պատասխանեց. «Գիտե՞ք քանի քրեական գործ կա դեռ իմ նկատմամբ հարուցված եւ քանի քրեական գործով եմ ես անցնում: Այդ գործը ի սկզբանե շինծու գործ էր, հարուցվել եւ իրագործվել է մի նպատակով՝ իշխանությունը պահելու համար: Իշխանությունը մազից էր կախված, որ հեռացվեր, այդ ժամանակ մեր իշխանությունները որոշեցին մի հնարքի դիմեն եւ այդ գործը սարքեցին, որ ինչ-որ տեղ հանդարտեցնեն մարդկանց, վախեցնեն, զսպեն ընդդիմությանը: Ես առաջին օրն եմ դատարանում ասել, որ ձայնագրությունը մոնտաժված է: Դա ընդունվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, որ մոնտաժված է: Հավատացեք, եթե անգամ մի փոքր իրականությանը համապատասխանող դրվագ լիներ, որով կկարողանային ինձ մեղադրել Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի մեջ, ես ազատության մեջ չէի լինի: Եթե նման ծանր մեղադրանք չկա, ես ինչո՞ւ եմ դրսում, ինչո՞ւ չեն կալանավորում ինձ»:

Լրագրողների դիտարկմանը, որ այն անձը, որը ձեր հետ նույն գործով էր անցնում՝ Աշոտ Մինասյանը դեռ կալանքի տակ է՝ Վանեցյանը արձագանքեց. «Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվողը կրում է քաղաքական բնույթ: Ինչ-որ զենքեր են հայտնաբերվել, որը քննությունը ապացուցել է, որ այդ զենքերը իրեն պատկանող տարածքում չեն հայտնաբերվել, տարի ու կես հետո կալանավորեցին: Դա քաղաքական հետապնդում է»:

Վանեցյանն ասաց, որ ընդդիմության աշխատանքից գոհ չէ. «Մենք ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում երբ ասում էինք, որ այս կապիտուլյանտին պետք հանել դուրս շպրտել, նրանք չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին, որ պատերազմ ենք հրահրում, ռեւանշիստների ուժ ենք: Ժողովրդավարական հասարակարգերում առհասարակ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում: Ընտրությունները ճիշտ էին, թե սխալ, ինչի մասնակցեցինք, ինչու գնացինք այս օրակարգով, դա արդեն անցած էտապ է, բայց ունենք մի իրավիճակ, երբ 660 հազար քաղաքացի ընտրել է այս իշխանություններին»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31