Տավուշի մարզի Կիրանց համայնքը երբևէ դպրոց չի ունեցել: Որպես դպրոց ծառայել է գյուղի մսուր-մանկապարտեզի վթարային շենքը, որտեղ սովորում է 41 աշակերտ: Այսօր արդեն գյուղում դրվել են նորակառույց դպրոցի շենքի առաջին հիմքերը:
Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի բազմաթիվ երեխաներ հաճախում են Աճարկուտ կամ հարակից այլ համայնքների դպրոցներ` վթարային շենքի պատճառով:
Նոր դպրոցը իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 100 աշակերտ: Շենքը կունենա ժամանակակից և հարմարավետ բոլոր պայմանները՝ երեխաների ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար: Դպրոցը կառուցվում է պետական ֆինանսավորմամբ:
Վարչական շրջանի ղեկավարը նշեց,որ դպրոցի շենքի բացակայությունը եղել է համայնքի գլխավոր հիմնախնդիրը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Կիրանց համայնքի ֆեյսբուքյան էջից