Թուրքիա և Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և, այդ նպատակով, հատուկ բանագնացների նշանակումը։ Այս ուրբաթ, հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր. Եվրոպական միությունը հորդորում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։
Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ լուր կավետի տարածաշրջանային կայունության, հաշտեցման հեռանկարների ստեղծման և տնտեսական զարգացման վերաբերյալ։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային կարևորություն է ներկայացնում ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ ներգրավման տեսանկյունից։ 2014 թ․-ից ի վեր ԵՄ կողմից տրամադրվել է ավելի քան 4․5 մլն եվրո՝ աջակցություն ծրագրերին, որոնց նպատակն էր հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը։
Կարդացեք նաև
ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին։