Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում». Խամոյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Հունվար 17,2022 16:29

«Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում: Դահլիճում խոսք է հնչել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին: Գիտեք, որ իշխանափոխությունից առաջ Ռուբինյանը Թուրքիայում ուսումնառություն էր ստանում: Դրանից հետո Ռուբինյանը Հայաստանի կողմից նշանակվում է բանագնաց, կարող է չէ՞ ողջամիտ կասկած լինել»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսպես պարզաբանեց ԱԺ նիստերի դահլիճում միջադեպը:

Ըստ Ագնեսա Խամոյանի, շատ կարեւոր գործընթաց են թաքցնում հայ հանրությունից ու իրենք հասնելու են նրան, որ հանրությանը պարզաբանվի, թե ինչ դրական ու կառուցողական մթնոլորտում է անցել Քըլըչի հետ հանդիպումը:

Նա հիշեցրեց, որ երբ Ալիեւի հետ հանդիպումն էր կառուցողական որակվել իշխանության կողմից, մենք տեսանք պատերազմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31