Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը Վահագն Ալեքսանյանին խորհուրդ տվեց զանգել «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրենին

Հունվար 17,2022 16:20

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներին, թե հանրությունը «Վիքիլիքսից» է իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը 2005թ․-ին նամակ է հղել Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանին։

«Պարոն Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս զանգել «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն պարոն Թադեւոսյանին ու հարցնել՝ «Վիքիլիքսի՞ց» է արտատպել Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանն Էրդողանին»,-հարցադրում արեց Գեղամ Մանուկյանը։

«Նա կասի, որ ոչ, 2005թ․ նախագահի աշխատակազմը բացառության կարգով «Մեդիամաքսին» է տրամադրել այդ նամակը։ Ես կարող եմ ուղարկել նաեւ «Ալիք» օրաթերթը, որը հրապարակել է այդ նույն նամակը։ Այդ ամենը գաղտնի չի եղել, ուղղակի կարելի է մի քիչ սովորել։ Կամ, տարիքովներին հարցրեք, կհիշեն։ Օրինակ՝ Հովիկ Աղազարյանին հարցրեք»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «2005թ․ ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն էր տեղյակ, որ գոյություն ունի «Մեդիամաքս» գործակալություն։ Բացի այդ, դա իմ մեջ չի տպավորվել, որովհետեւ ՀՅԴ-ն այդ նամակին ի պատասխան ԱԺ-ում աղմուկ չի բարձրացրել։ Կամայական որեւէ հեռուստաընկերությամբ հայտարարվե՞լ է այդ մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31