Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա բղավեց. «Ձեր խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք մի հատ, կանեմ այն, ինչ կուզեմ»:
Նիստերի դահլիճում աղմուկ ու վեճ էր, ստիպված ընդմիջում հայտարարվեց: Նիստերի դահլիճից դուրս եկավ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը ու փոխանցեց, թե ինչ է կատարվում. «Իշխող ուժը հերթական անգամ հայտարարեց՝ ինչ ուզում ենք, այն էլ անում ենք, փորձում է այդ «ինչ ուզում, անում ենք» տրամաբանության մեջ գործողություններ ծավալի, որովհետեւ իրենք կարողանում են միայն, երբ կրկնակի, եռակի անգամ շատ են, իրենց ուժը պատում է միայն երկրի ներսում ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա»:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ, հարցին, թե ինչու Ռուբինյանն այդպես ափերից դուրս եկավ՝ պատասխանեց. «Դե, դահլիճում վիրավորական արտահայտություններ հնչեցին եւ ինքը վարողի պարտականությամբ կարգի էր հրավիրում»:
Կարդացեք նաև
Հանրային դեմքն իրավունք ունի՞ այդ բարձր ամբիոնից իրեն այդպես պահի՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ նիստի ժամանակ դժվար է կարգուկանոն պահել դահլիճում. «Մենք հաստատելու ենք ու գնանք առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ