Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը մարսում է Ալիեւի վիրավորանքները, իսկ իր իսկ գրքից մեջբերածը դառնում է քրեական գործի հիմք». Արմինե Ադիբեկյան

Հունվար 17,2022 16:06

«Պարզվեց՝ ես ստացել եմ  մեղադրյալի կարգավիճակ: Իհարկե, այդ գործը եւ մնացած ամեն ինչը, ինչ կապված է երկրի առաջին դեմքի հետ, զավեշտալի բնույթ է կրում, քանզի ինձ մեղադրանք է առաջադրվել քրեորեն պատժելի արարքի՝ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը որպես տուժող ներգրավված չէ: Այսինքն` ես հանցանք եմ գործել, բայց ում հանդեպ՝ հասկանալի չէ: Մինչդեռ գործն այնպիսին է, որ պետք է ունենա երկու կողմ՝ վնաս պատճառող եւ վնաս կրող: Իմ գործում վնաս կրողը ներկա չէ»,- «Հայելի» ակումբում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նա հավելեց. «Իմ  փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ միջնորդություն ենք ներկայացրել եւ պահանջել, որ նշյալ անձը, որը հանդիսանում է Նիկոլ Վովայի Փաշինյանը, որ հանդիսանում է այս գործով տուժող, գա, դատարանում պատմի այն տառապանքների մասին, որին նա ենթարկվել է իմ գրառման պատճառով:

Երկրորդ տարօրինակությունն այն է, որ իմ ֆեյսբուքյան էջում  տեղադրել էի հունիսի 20-ի ընտրություններից առաջ գործող իշխանության ներկայացուցիչներից 15-20 հոգանոց խմբի նկարը եւ օգտագործել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում պարունակված բառերից մեկը: Բայց հարգելով նրա առեւտրային իրավունքը՝ համապատասխան նշան եմ դրել՝ ցույց տալով, որ օգտագործում եմ ուրիշի միտքը: Հիմա այդ սքրինշոթը հիմք է հանդիսացել, որ իմ վրա քրեական գործ բացեն:

Հետաքրքիր է, որ այդ խմբից միայն Նիկոլ Փաշինյանն է վիրավորանք ապրել, դա նշանակում է, որ նա ընդունել է ասածը, իսկ մնացածը, որ շրջապատում են նրան՝ ոչ: Այնուամենայնիվ, ով վիրավորանք է ապրել, թող գա դատարանում պատմի իր տառապանքների մասին»:

Արմինե Ադիբեկյանի խոսքով, «Մոտավորապես երկու տարի է, Փաշինյանի գործակից, օրթախ Ալիեւը առավոտից երեկո նրան սարսափելի, անդուր, վիրավորական նվաստացուցիչ  բառեր է հղում, «նոլդու փաշինյանը» գիտեք, ալկոհոլիկ, ծաղրածու է ասում, աշխարհի անպատվությունը հղում  Փաշինյանին, սակայն ինքը ճպճպացնելով կերել ու մարսել է այդ ամենը:

Առաջարկում եմ՝ թող Նիկոլը դիմի, ես իմ  փաստաբանների հետ կխոսեմ, միգուցե մենք ճիշտ իրավական ընթացք տանք այդ ամենին: Փաստորեն, Փաշինյանը մարսում է Ալիեւի վիրավորանքները, իսկ ես, որ ցիտում եմ իր իսկ գրքում եղած նկարագրությունը՝ իր եւ իր թիմակիցների մասին, դա դառնում է քրեական գործի հիմք, ինչն անհասկանալի է»:

Արմինե Ադիբեկյանն ասում է, որ անհամբեր սպասում է դատի կայանալուն, որպեսզի ստանա մի շարք  հարցերի պատասխանները, ապա հավելում է.«Թեպետ մտավախություն կա, որ այս գործը կարող է կարճվել եւ դատարան չհասնել, գուցե ռիսկ չանեն կամ չուզենան Փաշինյանին ներգրավել որպես տուժող կողմ: Ես շատ կտխրեմ, եթե այդպես լինի, որովհետեւ շատ կուզենամ, որ այս գործը դատական կարգով ուսումնասիրվի, վերջնականապես ստանանք վճիռ առ այն, թե խոսքի ազատությունը ինչով կարող է սահմանափակված լինել՝ մեկի կոմպլեքսներով, մեկի թյուր պատկերացումներով՝ իրականության եւ բարոյականության մասին, մեկի տգիտությամբ, որովհետեւ գործը փոխանցել են ոստիկանություն՝ չիմանալով, որ ցիտել եմ իրենց աստվածիկին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31