Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը՝ խնամի Ծառուկյանի նախաձեռնության մասին. «Այդ պահանջը պետք է հասարակության մոտ հասունանա»

Հունվար 17,2022 16:02

Այսօր Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական հարաբերություններ ունեցող ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեցինք՝ Քրիստոսի մեծադիր արձանը Հայաստանում կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունից հետո հարց է առաջանում, որ մեր մեծահարուստները ոնց որ չգիտեն իրենց փողերը որտեղ ներդնել, որովհետեւ անգամ եկեղեցականներն են դեմ, դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

Սուքիասյանը պատասխանեց. «Ես ցանկացած մարդու նախաձեռնության դրական եմ վերաբերվում, մնացածը՝ մասնագիտական կառույցների հետ: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ է անում: Ցանկացած մարդու միտք, կարծիք ողջունում եմ, եթե դա վնաս չի մեր ժողովրդին»:

Նա նշեց, որ ընդհանրապես արձան կառուցելիս պետք է հասարակության պահանջը լինի. «Այդ պահանջը պետք է հասարակության մոտ հասունանա: Արձաններն են միշտ հասարակության հետ լինում ու հասարակությունը սկսում է սիրել: Օրինակ, Ֆրունզիկ Մկրտչյանի արձանի մոտ ինչքան մարդ է նկարվել, բայց շատ արձանների մոտ չեն նկարվել: Դա հասարակության ցանկությունն է: Դրսում էլ է այսպես, կամ հանրաքվե են անում, կամ սոցիոլոգիական հարցումների միջոցով են պարզում՝ հասարակությունն ինչպես կընդունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31