«Բարեհամբույր ինքնահռչակված անձին պինդ ու ամուր նյարդեր եմ մաղթում, որովհետեւ, ցավոք, երկրի համար դժվար փուլում ինքն է ՀՀ ներկայացուցիչը Թուրքիայի հետ բանակցություններում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ընդդիմությանն հասցեին սպառնալիքներ հնչեցրած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Կան կետեր, որոնք պարտավոր են պարզաբանել իշխանությունները։ Կառավարությունն ի՞նչ պատկերացում եւ տեսլական ունի բանակցությունների գնալիս։ Ռիսկերը հաշվարկե՞լ է։ Ցեղասպանության, ապաշրջափակման եւ «միջանցքի» հարցեր քննարկվե՞լ են Սերդար Քըլըչի հետ։ Պարզաբանեք այս հարցերը։ Ո՞ւմ վրա եք այստեղից հոխորտում»,-հավելեց Աննա Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ