Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում արված վերջին սոցհարցումների տվյալները

Հունվար 17,2022 15:23

Ermenihaber. Թուրքիայում «Հասարակական ազդեցության ուսումնասիրության կենտրոնը» հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հետազոտության համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» դաշինքն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե որոշակիորեն ավելացրել են իրենց ձայները։

Հարցումներն իրականացվել են 1594 քաղաքացու շրջանում՝ Ադանայում, Անկարայում, Բալըկեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Էրզրումում, Ստամբուլում, Իզմիրում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում և Վանում։

Հետազոտության համաձայն՝ մինչ չկողմնորոշված ձայների առանձնացումը ԱԶԿ-ի ձայների տոկոսը կազմում էր 32.1, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) աջակցություն է հայտնել հարցվածների 22.3%-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական IYI կուսակցությանը» (HDP) ստացել IYIէ 10.3 տոկոս, իսկ ազգայնական, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը (İYİ)՝ 10%: «Գորշ գայլերի» քաղաքական թևը հանդիսացող և ներկայումս Էրդողանի հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), ըստ սոցհարցման արդյունքների չի հաղթահարում շեմը:

Չկողմնորոշված ձայների առանձնացումից հետո սոցհարցման արդյունքները հետևյալն են.
AKP- 38.2%
CHP՝ 26.4%
İYİ – 12%
HDP- 11.8%
MHP- 7.6%
Այլ՝ 4.1%

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31