«Ես բավականին համբերատար մարդ եմ, բայց ճիշտ լսեցի՞, որ այս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Հիմա ինձ լսեք տիկին Խամոյան եւ ձեր ամբողջ խմբակցություն։ Այստեղ որեւէ մեկը կա, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակա՞լ եմ»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Այդպիսի մարդ չկա եւ չի կարող լինել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ դա լիապես անհիմն պնդում է, երկրորդ, որովհետեւ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատարությունն ու բարեհամբույրությունը եւ ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ․․․կփորձեմ, արխային, ու սրանից հետո իմ հետ «դու»-ով չխոսաս։ Պարզ է՞։ Հանգստացեք բոլորդ եւ իմացեք թե որտեղ եք ու ինչ եք խոսում։ Պարոն Օհանյան եւ Մինասյան, կարգի բերեք ձեր խմբակցության անդամներին, առաջին եւ վերջին անգամ եմ ասում»։
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հորդորեց չսպառնալ․ «Սրա՞նք են ձեր ամուր նյարդերը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ