Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՆԻՖ-ը ներդրում կիրականացնի լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունում

Հունվար 17,2022 14:53

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ներդրում կիրականացնի լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունում:

Ընկերության ղեկավարությունը հաշվի առնելով ընկերության ընդլայնման ներուժը՝ մտադիր էր ներգրավել ֆինանսական միջոցներ՝ բեռնատար ծառայությունների մասնաբաժինն ընդլայնելու համար: Այդ նպատակի իրականացման համար ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը կներդնի շուրջ 1,4 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` երկրի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեն բեռնափոխադրումների և լոգիստիկայի ընդլայնումն ու զարգացումը:

Ներգրավված ներդրումները հիմնականում կուղղվեն ընկերության համար նոր, ներառյալ սառնարանային բեռնատարների ձեռքբերմանը: Մեքենաների քանակի ավելացման շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ռազմավարական նպատակը՝ տեղական խոշոր արտահանողներին և ներկրողներին տրամադրելով տարբեր մասնագիտացված առաքման ծառայություններ:

ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ Հակաճգնաժամային ֆոնդը ընդլայնվելու կամ նոր բիզնես նախաձեռնություն սկսելու ցանկություն ունեցող ընկերություններին առաջարկում է բաժնեմասային մասնակցություն՝ առավելագույնը 49% բաժնեմասային մասնակցությամբ։

Ֆոնդի միջոցները պարզապես ֆինանսական աջակցություն չեն, այլ ներդրում՝ աճի պոտենցիալ ունեցող բիզնես ծրագրերում։ Ֆոնդի մասնակցությանը կարող է դիմել ցանկացած ընկերություն՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։

«Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը գործունեությունը սկսել է 2018 թվականին: Այն իրականացնում է բեռնափոխադրումներ և մատուցում լոգիստիկ ծառայություններ` դեպի մի շարք երկրներ։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31