Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետեւության առիթ դառնան». Խաչատուր Սուքիասյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականի մասին

Հունվար 17,2022 14:08

«Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, համարում եմ քաղաքական հայտարարություն»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր այսպես պատասխանեց Տեր-Պետրոսյանի գնահատականին՝ ներկայիս ներքաղաքական իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն ասել էր. «Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»:

Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ առաջին նախագահը երբեմն նման քաղաքական հայտարարություններ անում է, իր տեսակետներն ունի, բայց հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ է՝ չի կառավարում ՀՀ-ն, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է ու ունի. «Նպատակը չեմ կարող ասել, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հաշվով ՀԱԿ կուսակցության նախագահն է, այնպես որ, ամեն մի քաղաքական համակարգ հնարավոր է իր տեսակետներն ունենա ու արտահայտվի, այնպես, ինչպես իր քաղաքական թիմին է հարիր»:

Հարցին՝ հետեւություններ անո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետեւության առիթ դառնան ու նյութ դառնան ե՛ւ իշխանության համար, ե՛ւ ֆիզիկական անձի համար»:

Հարցին՝ նրա օրոք, ասում են, ընտրությունները կեղծվել են, դուք ի՞նչ կարծիք ունեք՝ Սուքիասյանը պատասխանեց. «Ես իրավական համակարգում չեմ եղել, չեմ կարող ճշգրիտ լինել: Դա կարող են ասել այն մարդիկ, ովքեր կա՛մ քաղաքական համակարգում են եղել, կա՛մ իրավական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31