Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել: Եթե Փաշինյանին բարոյական վնաս է հասցվել, ապա ինչո՞ւ նա տուժող չի ճանաչվել. Ռուբեն Մելիքյան

Հունվար 17,2022 14:04

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Վովայի Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։

Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ Ն. Վ. Փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչո՞ւ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչո՞ւ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։

Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք Ն. Վ. Փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31