ԱԺ լիագումար նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթում Ռուբեն Ռուբինյանի մասին թուրքական ազդեցության գործակալ լինելու վերաբերյալ հայտարարությունից հետո կոչ արեց նման գործելաոճ չորդեգրել, որովհետեւ եթե որոշ անձանց ազգանուններին նայենք՝ նույն եզրահանգումը կարող է հնչել։
«Հայաստան» խմբակցության շարքերից խոսակցություններ լսվեցին, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն տվեց նույն խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին։ «Ձեզ սխալ է թվում, ձեր խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք մի հատ, կանեմ այն, ինչ կուզեմ»,-բղավեց Ռուբինյանը։
-«Տիրություն արեք»,-բղավեց նա։
Կարդացեք նաև
-«Չես կարա»,-լսվեց պատգամավորական շարքերից։
-«Կարա՜մ»,-բղավեց Ռուբինյանն ու «հանգստացեք» գոռալով իջավ ամբիոնից, ապա վերադարձավ տեղն ու ՔՊ-ական պատգամավորներին հրահանգեց՝ «նստեք տեղներդ»։
Դահլիճում բղավոցները շատացան։ Հայտարարվեց ընդմիջում։ ԱԺ օթյակից նկարված կադրերում երեւում է, որ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները խմբվել են ամբիոնի դիմաց․ Ագնեսա Խամոյանը մի պահ զրուցում է Հակոբ Արշակյանի հետ, Ռուբինյանն էլ Արծվիկ Մինասյանի ու Գեղամ Մանուկյանի։ Այլ պատգամավորներ եւս հավաքվել են նրանց շուրջ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ