Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուննաթ մի եկեք․ ի վերջո, ո՞վ է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների միջնորդը»․ Ագնեսա Խամոյան

Հունվար 17,2022 13:08

«Զարմանում եմ Ռուբեն Ռուբինյանի զարմանքից։ Ընդամենը ուզում ենք իշխանությանը դրդել պարզաբանել, թե ինչ գործընթաց կա Թուրքիայի հետ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով խորհրդարանի փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի պնդմանը, թե գաղտնի գործընթաց չկա։

«Նա ասում է, թե որեւէ բան չենք իմացել Թուրքիայից։ Հիշեցնեմ, որ այդ մասին ասել է Չավուշօղլուն, իսկ հաջորդ օրը մենք ենք իմացել ԱԳՆ-ից։ Նորից եմ հարցնում, թե ի՞նչ կառուցողական հանդիպում է եղել Թուրքիայի ներկայացուցիչի հետ։ Ինչո՞ւ, երբ այս դահլիճում ժամանակին խոսվեց Ռուբինյանի՝ Թուրքիայում ուսանելու եւ ազդեցության գործակալ լինելու մասին, այդ հարցերը պարզաբանումներ չստացան»,-նշեց Խամոյանը։

Պատգամավորը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Ռուբինյանը, պնդում են, թե ռուսական կողմն է ՀՀ-Թուրքիա երկխոսության միջնորդը, մինչդեռ ամիսներ առաջ Էրդողանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով․ «Փաշինյանը դա չի հերքել։ Հիմա դժվար է հասկանալ՝ ձեր հարաբերությունների կարգավորման միջնորդն ո՞վ է եղել։ Պետք չի այստեղից մուննաթ գալ։ Դուք «ամենաթափանցիկ» իշխանությունն էք եւ այս հարցերին պետք է պատասխանեիք առանց մեր հարցադրումների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31