Հունվարի 10-ից 16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 135 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 107 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 875 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 366 տրանսպորտային միջոց:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին