Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբինյանն ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել Սերդար Քըլըչի հետ»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 17,2022 10:41

«Հունվարի 13-ին ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն, ըստ որի՝ հունվարի 13-15-ը Մոսկվա  է գործուղվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի բանագնացին։ Նա ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել Սերդար Քըլըչի հետ։ Ի՞նչ նպատակով է ԱԺ բյուջեի հաշվին մեկնել Մոսկվա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Արշակյանը պատասխանեց․ «Ինչպես գիտեք, պետության կողմից բանագնաց է ներկայացված, ուստի բանագնացի ծախսերը նույնպես պետությունն է հոգում»։

Մանուկյանը հարցրեց, թե ի՞նչ որոշման կամ կարգադրութան հիման վրա է Ռուբինյանը նշանակվել բանագնաց․ «Էրդողանի դեպքում հրամանագիր կա։ Բայց մեր դեպքում ԱԺ-ն Ռուբինյանին լիազորե՞լ է որպես բանագնաց՝ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու համար։ ԱԺ խորհրդում հարցը քննարկվե՞լ է։ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ մամուլին տրված պատասխանից է միայն պարզ, որ Ռուբինյանը բանագնաց է»։

Արշակյանը նշեց․ «Ամեն դեպքում կա պատվիրակություն, պատվիրակության ղեկավար եւ այն, թե ինչ ֆինանսավորմամբ է պատվիրակությունը գործուղվում։ Այս դեպքում էլ բոլոր պահանջները պահպանվել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31