Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացել են Հայաստանի տղամարդկանց 82-րդ եւ կանանց 77-րդ առաջնությունների հինգերորդ տուրի հանդիպումները: Երկու մրցաշարերում էլ, թեև արդեն կան միանձնյա առաջատարներ, սակայն, ընդհանուր առմամբ, շատ լարված պայքար է ծավալվել:
Տղամարդկանց պայքարում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը 3,5 միավորով ստանձնել է Մանուել Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս ունեն միանգամից հինգ գրոսմայստերներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Կանանց պայքարում Հայաստանի գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը վաստակել է 4,0 միավոր: Նրան հետապնդում են կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը եւ առաջնության շեմին կանանց միջազգային վարպետի կոչում ստացած Մարիամ Մկրտչյանը՝ 3,5-ական միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ