Տաթեւ-Աղվանի-Կապան ի Տաթեւ-Շինուհայր հատվածում կիրակի՝ հունվարի 16-ին, կեսօրին մոտ արտակարգ ու վթարային վիճակ էր ստեղծվել։
Իրանցի երկու ավտովարորդ Երեւանից գալուց կանգնելով իրար հետ զուգահեռ՝ փակել էին երթեւեկությունը։ Վերջիններս վախենում էին առաջ շարժվել։ Հայ վարորդները կարողացան շտկել իրավիճակը՝ ամեն դեպքում այդ պահին բացելով ճանապարհը, խուսափելով խցանումներից եւ անցանկալի հետեւանքներից։
Կարդացեք նաև
Նկատենք, որ ճանապարհի այդ հատվածում ո՛չ պետավտոտեսուչներ կային, ո՛չ էլ ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ