Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ խոչընդոտ, բացի դատական պրոցեսն, այս պահին մեզ համար չկա». Արմեն Այվազյան

Հունվար 16,2022 14:03

Ինչպես տեղեկացրել էինք, Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը: Եվ արդյունքում ստացվում է, որ Վանաձորում ավագանու նիստ հրավիրելու եւ համայնքի ղեկավար ընտրելու համար խոչընդոտ չկա:

«Ապրելու երկիր» կուսակցությունը կուսակցության ավագանու անդամ Արմեն Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 2 շաբաթ առաջ իրենք ստացել են ծանուցում եւս մեկ դատական նիստի մասին. «Մենք ծանուցում ունենք ստացած, որ ամսի 17-ին, ժամը 16:45-ին նույնպես դատ է տեղի ունենալու, որից հետո որոշվելու է արգելքը հանվի եւ մեզ թույլատրվի նիստերին մասնակցել: Մենք դա ստացել ենք 10 օր առաջ, բայց դրանից հետո այլ վճիռ է եղել, որ արգելքն արդեն հանվել է: Հիմա սպասվում ենք դատական պրոցեսներն ավարտվեն: Երբ որ նիստ նշանակվի, մենք մեր ընտրված ավագանու անդամներով, ովքեր մանդատներ են ստացել սպասում են, որ նիստ լինի մասնակցեն եւ քաղաքական այս վիճակից հանենք: Որեւէ խոչընդոտ, բացի դատական պրոցեսն, այս պահին մեզ համար չկա նիստին ներկայանալու համար»:

Ավագանու անդամի խոսքով այս պահին Վանաձորը գտնվում է բավականին վատ վիճակում, առկա են մի շարք խնդիրներ. «Մենք էլ ենք շահագրգռված, որ շուտ մասնակցենք նիստերին, եւ Վանաձորն այս վիճակից դուրս գա: Նաեւ կարողանանք համայնքապետի նորմալ ընտրություն անենք: Քաղաքն  այս պահին լավ վիճակում չի գտնվում, որովհետեւ համայնքի ղեկավար չկա, տեղակալ չկա, գործառույթներ իրականացնող չկա: Ո՞նց կարող է լավ վիճակում գտնվի, երբ որ բավականին խնդիրներ չի կարգավորվում, մրցույթներ չեն կարողանում անել, դիմումներ չեն ընդունվում: Դրա համար մենք էլ ենք շտապում, որ այս հարցը կարգավորի: Որեւէ խոչընդոտ, որ մեզ խանգարում է, բացի դատական նիստերը գոյություն չունի»,- եզրափակեց Արմեն Այվազյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31