Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ Հայաստանի պարային զույգը Էստոնիայի մայրաքաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրում վաստակել է 65,58 միավոր եւ պայքարի մեջ մտած 27 զույգի մեջ 14-րդ տեղով նաեւ ազատ ծրագրում այսօր ելույթ ունենալու իրավունք է նվաճել:
Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը ազատ ծրագրում վաստակել է 100,09 միավոր եւ երկու վարժությունների արդյունքում 167,84 միավորով եզրափակել է ուժեղագույնների խումբը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ