Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում խաղացվել է վեց տուր

Հունվար 15,2022 13:06

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը:

Խաղացվել է վեց տուր եւ առաջատարների եռյակը կազմում են Ռուսաստանի ներկայացուցիչները: Սերգեյ Լոբանովը վաստակել է 5,0 միավոր եւ  միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում է Նիկիտա Պետրովը՝ 4,0 միավոր, իսկ մեր հայրենակից Ռուդիկ Մակարյանը իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր:

Հայաստանի շախմատիստներից նույնքան միավոր ունեն Հովիկ Հայրապետյանը եւ Արթուր Դավթյանը եւ լրացուցիչ գործակիցներով բաժանում են 5-րդ եւ  6-րդ տեղերը:

Հուշամրցաշարի ավարտին մնում է երեք տուր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31