Նախօրեին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Լիլիթ Մովսիսյանի «Մոր զրույցը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Ղիշա» հրատարակչությունը, խմբագիրը Վովա Արզումանյանն է:
Լիլիթ Մովսիսյանն Aravot.am-ին հայտնեց, որ գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Աղաբաբյանի վառ հիշատակին: Էդգարը երեկ դարձավ 20 տարեկան։
Կարդացեք նաև
«Գիրքը գրելու ընթացքում շատ դժվարությունների եմ հանդիպել, անգամ պահ կար, որ մտածում էի՝ շարունակե՞մ գրել, թե ոչ: Բայց հավատս չեմ կորցրել և նպատակադրվել եմ ավարտին հասցնել: Արդյունքում այսօր ունենք «Մոր զրույցը» գիրքը»,-ասաց Լիլիթ Մովսիսյանը:
Առաջաբանի հեղինակ Մարկ Արենն էլ ասաց` կարծում է, որ այս գիրքը պատերազմի ու մահվան մասին չէ, այլ հակառակը՝ սիրո գիրք է:
«Այս գիրքն աշխարհում ամենամեծ սիրո մասին է, այն սիրո մասին, որ մայրն ունի իր զավակի հանդեպ: Եվ այս գիրքն ավարտ չունի, ինչպես ավարտ չունի մոր սերն առ որդին»,-ավելացրեց Մարկ Արենը:
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մովսիսյանը