Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զինված ուժերի հզորացմամբ միայն ՌԴ-ն կկարողանա ամուր պահել իր դիրքերը Հարավային Կովկասում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 15,2022 11:00

Ադրբեջանում ռուսական ազդեցության վերջին հիմնական ոլորտը՝ պաշտպանության համակարգն աստիճանաբար անցավ Թուրքիայի ազդեցության տակ, եւ այդ գործընթացը մեկնարկեց դեռ պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի ԶՈւ-ից հեռացվեց ՌԴ-ում ռազմական կրթություն ստացած բարձրագույն սպայական կազմը:

Զենք գնելը ԶՈւ բովանդակային վերափոխման հետ մեծ հաշվով կապ չունի, վերջին հաշվով նաեւ Թուրքիան է ռուսական զենք գնում, ինչը գործընթացների էությունը չի փոխում: Ադրբեջանի բանակն այն վերջին ոլորտն էր, որը լիարժեքորեն իր ազդեցության տակ էր պահում ՌԴ-ն: Նավթի եւ գազի արտահանման հարցում, որն Ադրբեջանի տնտեսության հիմնական մասն է կազմում, Ռուսաստանի ներգրավվածությունը շատ փոքր է: Այստեղ դոմինանտ են Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը, իսկ Թուրքիան ոչ միայն օգտվում է Բաքու-Ջեյհան նավթամուղից, այլեւ ադրբեջանական գազն ստանում է գրեթե ինքնարժեքով, իսկ պատերազմից հետո թուրքական ընկերություններն սկսեցին շահագործել Արցախի բռնազավթած տարածքների ոսկու եւ պղնձի հանքերը:

Մյուս կողմից էլ գրեթե ամենամսյա ռեժիմով անցկացվում են ադրբեջանաթուրքական զորավարժություններ, իսկ ադրբեջանական զինուժի առանձին անցկացվող վարժանքներին սկսել են պարտադիր մասնակցել թուրքական բանակի զինվորական մասնագետ-խորհրդատուները: Ստեղծված իրավիճակում, մեր կարծիքով, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից բանակների չափանիշներին: Հայաստանի զինված ուժերի հզորացմամբ միայն ՌԴ-ն կկարողանա ամուր պահել իր դիրքերը Հարավային Կովկասում, առավել եւս, որ Ադրբեջանն արդեն, կարծես, անվերադարձ հեռանում է ռուսական ազդեցությունից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31