ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։
Կարդացեք նաև
Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։
Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արտակարգ իրավիճակների նախարարություն