Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում դիտարկել է նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհների որակը

Հունվար 14,2022 19:45

Սյունիքում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ երկօրյա աշխատանքային այցի նպատակը մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելն է, նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհների որակի ու  հատկապես ձմռանը դրանց անցանելիության ստուգումը։

Այսօր նախարարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ անցել է Կապան-Ճակատեն կառուցվող նոր ճանապարհով, ծանոթացել  աշխատանքների ընթացքին, զրուցել ճանապարհաշինարարների ու երթեւեկող  վարորդների հետ։ Այնուհետեւ Գ․Սանոսյանը եղել է Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ Տաթեւ-Լծեն ճանապարհների հատվածներում, որոնց կառուցումը թույլ կտա բեռնատարներին շրջանցել դժվարանցանելի ոլորանները:

Երեկ նա դիտարկել էր Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի,  Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։

Գարնանը Սյունիքում  կմեկնարկեն այլընտրանքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31