Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները

Հունվար 14,2022 18:55

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձեւաչափով աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ եւ այլն) չափորոշիչներին:

Քննարկման ընթացքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործող կարգավորումների առաջարկ-հիմնավորումների վերաբերյալ ներկայացվել են  կարծիքներ, դիրքորոշումներ եւ առաջարկներ:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31