Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 1405 շենքերում ստուգվել են նկուղները. 687-ը պատսպարման համար ոչ պատրաստ վիճակում են. Երևանի փրկարարական վարչության հաշվետվությունը

Հունվար 14,2022 18:14

Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից ստուգվել են Երևան քաղաքի տարածքում տեղադրված նոր հրշեջ հիդրանտների հասցեները, տեսակը և տեխնիկական վիճակը։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2021թ-ի ընթացքում տեղադրվել է 10 նոր, իսկ 38 հասցեներում վերանորոգվել են արդեն իսկ տեղում առկա հիդրանտները: Ընդհանուր թվով 149 անսարք հրշեջ հիդրանտների ցանկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՝ վերանորոգման և 18 հասցեներ՝ նորերի տեղադրման նպատակով։ Երևանում տեղադրված  են 567 հրշեջ հիդրանտ, որոնցից սարքին են՝ 318-ը:

Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Նիստը վարել է ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2021 թվականին Երևանում գրանցված 2848 հրդեհի դեպքերից ամենաշատն արձանագրվել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ 1321 կամ 46%, 584-ը կամ 20-%-ը՝ փողոցներում և այլ տեղերում կուտակված աղբի  370-ը կամ 13 %-ը՝ բնակելի հատվածում, 215-ը կամ 8%-ը տրանսպորտային միջոցներում և 358-ը կամ 13 %-ն այլ օբյեկտներում։ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական հաշվարկների 16.436 ելք (2020թ.-ի ընթացքում՝ 18.261 ելք), որից, մասնավորապես 5.447-ը՝ հրդեհների մարման նպատակով, 1.533-ը՝ վթարափրկարարական աշխատանքների իրականացման նպատակով, 3000-ը՝  կենցաղային կանչերով և այլն ։   Հրշեջ-փրկարարական հաշվարկների ելքերի քանակը 2020թ.-ի համեմատ նվազել է  1825-ով կամ 10 %-ով։

Անցած տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային և 103 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, դասախոսություններ են անցկացվել 25 ուսումնական հաստատություններում: Ազդարարման, տարահանման և պատսպարման հարցերով բնակչության իրազեկվածության  ապահովման նպատակով՝ կազմակերպվել են 42 պլանային և 274 արտապլանային վարժանքներ, որից՝ 118-ը՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում», 70-ը՝ «Պաշտպանական գործողություններ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», 39-ը՝ «Օդային տագնապի ժամանակ կազմավորումների գործողությունները», 6-ը՝ «Հակառակորդի հարձակման դեպքում կազմավորումների գործողությունները», 41-ը՝ «Ռազմական դրության ժամանակ կազմավորումների գործողությունները» թեմաներով։ Իրականացվել են ապաստարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ, կազմվել են ակտեր։

Երևան քաղաքի բնակչության պատսպարման հնարավորությունների ավելացման նպատակով՝ կատարվել է բազմաբնակարան շենքերի նկուղներում բնակչության կցագրման հաշվարկների ճշգրտում: ԱԻ նախարարի հրամանով՝ Երևան քաղաքի 1405 բազմաբնակարան  շենքերում ստուգվել են նկուղները, որից  687-ը գտնվել են պատսպարման համար ոչ պատրաստ վիճակում։ Այդ մասին տեղեկատվություն է  ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Փոփոխություններ են կատարվում պատսպարման հաշվարկներում և շարունակվում են նկուղների մաքրման աշխատանքները։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31