Երկու խիստ նկատողություն ստանալուց հետո Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Ծաղիկ Վարդանյանը հունվարի 12-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Տեղեկությունը «Ա1+»-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պարզաբանելով, թե ինչու է աշխատանքից ազատվել Վարդանյանը։
Ի պատասխան հարցին՝ ճի՞շտ են արդյոք մամուլում շրջանառվող այն պնդումները, որ Ծաղիկ Վարդանյանն ու նախարար Անահիտ Ավանեսյանը վատ հարաբերություններ ունեն, Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ բամբասանքները չի մեկնաբանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: