Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա ընդդիմադիրներից շատերը, ի տարբերություն ինձ, նախարար են եղել Փաշինյանի կառավարությունում, այսօր շարունակում են վիրավորել Փաշինյանին». Մեսրոպ Առաքելյան

Հունվար 14,2022 17:18

Ի՞նչն էր պատճառը, որ Փարաքարում քաղաքական ուժերը համաձայնության չեկան «Ապրելու երկիր» կուսակցության հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պարզաբանեց, որ ի սկզբանե իշխանության կողմից կար դիրքորոշում, որ իրենց թեկնածուն պետք է լինի համայնքի ղեկավար. «Ի սկզբանե այդ քննարկումը ոչ մի բանի մասին էր»:

Դիտարկմանն ի պատասխան, որ «Ապրելու երկիրը» հանրության շրջանում ընդդիմադիր չի ընկալվում, դուք, Մանե Թանդիյանը պաշտոններ եք կիսել այս իշխանության հետ, ճանապարհ եք անցել՝ Մեսրոպ Առաքելյանը հերքեց. «Իսկ ո՞վ է ընդդիմադիր ուժ: Այդ ընկալումը կարող է որոշակի քաղաքական կամ լրատվական շրջանակներում է: Ցավով եմ նշում, որ տասնամյակներում Հայաստանում ընդդիմադիր լինելու հիմնական չափանիշը հայհոյանքն ու ատելությունն է, այսինքն, եթե մենք հայհոյախառը, վիրավորական խոսքեր չենք հղում իշխանություններին, որից վստահ եմ, հասարակությունը զզվել է…Մենք վերջին 4-5 ամիսներին Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան մի քանի տասնյակ բնակավայրեր ենք այցելել, ձեզ վստահեցնում եմ, հասարակությունը հոգնել է այն մթնոլորտից, որ կա հասարակական-քաղաքական կյանքում: Հասարակությունն ուզում է իրենց կյանքում բան փոխվի: Համայնքներում մենք մասնակցում ենք ընտրություններին, որտեղ ստանձնել ենք կառավարում, ներկայացված ենք ավագանիում, փորձելու ենք այդ համայնքներում աշխատել, որովհետեւ կենացներ ասել եւ փոխադարձ մեղադրանքներ ասել, դրա համար առնվազն այլ քաղաքական ուժեր շատ հաջող այդ գործընթացն իրականացնում են ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից: Դրանով մենք չենք պատրաստվում զբաղվել»:

Լրագրողները հիշեցրին՝ նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար էր ոչ վաղ անցյալում, Մանե Թանդիլյանը նույնպես նախարարի պաշտոն էր զբաղեցնում, ու հիմա ասում են, թե որեւէ կապ իշխանության հետ չունե՞ն՝ Առաքելյանը պատասխանեց. «Չունենք: Ես եղել եմ նախարար, այդ ժամանակ աշխատել եմ կառավարությունում, կատարել եմ իմ պարտականությունը, ունեցել եմ իմ դիրքորոշումները: Որոշ հարցերի նկատմամբ ունեցել եմ այլ դիրքորոշում, կառավարության նիստերում դեմ եմ քվեարկել»:

Դիտարկմանը, որ մի թիմի անդամ եք եղել՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Այդ ժամանակ՝ այո, եղել եմ, 2018-ի հեղափոխությունից հետո, ինչպես նաեւ այսօրվա ընդդիմադիրներից շատերը, ի տարբերություն ինձ, նախարար են եղել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ովքեր այսօր շարունակում են վիրավորել Նիկոլ Փաշինյանին, այո՛, ես եղել եմ նախարար պատերազմից հետո, նաեւ Մանե Թանդիլյանը՝ Արցախում, մենք մեր առաքելությունը այդ շրջանում համարում ենք կատարված, հիմա շարունակու ենք մեր գործունեությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31