Մոսկվայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումներն առանց նախապայմանների: Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը և ժամկետը կսահմանվի դիվանագիտական խողովակներով», -ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ