Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանը նոր առաջարկներ ունի Ադրբեջանին, որոնք Մոսկվան կփոխանցի Բաքվին: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բառացիորեն երեկ շփվեցի հայ գործընկերոջս հետ, որի մոտ նոր առաջարկներ են ի հայտ եկել: Մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչ անել, որպեսզի այն (նկատի ունի հանձնաժողովը-ՏԱՍՍ) հնարավորինս շուտ սկսի գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ օպտիմալ կլինի ստեղծել հանձնաժողով, որի օրակարգում կներառվեն առաջնահերթ լուծման ենթակա հարցեր:
Լավրովը հավելել է, որ թեև Բաքուն ու Երևանն իրենց առաջարկներն են ներկայացնում հանձնաժողովի ստեղծման հարցում, տարաձայնություններն այդ հարցի շուրջ պահպանվում են:
«Հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին պայմանավորվել՝ ինչ պայմաններով: Այդ պայմանները հիմա քննարկվում են: Այդտեղ կան տարաձայնություններ: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և արդեն պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակում որոշել այն հարցերը, որոնք այժմ դեռ մնում են չհամաձայնեցված»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ