Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանը կարող է միանալ 3+3 ձևաչափին: Այդ մասին Լավրովն ասել է հրավիրված մամուլի ասուլիսում՝ ամփոփելով դիվանագիտական տարին:
«Ե՛վ հենց քննարկումների առաջին օրից, և՛ արդեն Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը նախապատրաստվելիս հանդես ենք եկել հօգուտ այդ գործընթացում մեր վրացի հարևանների ներգրավվածության՝ ելնելով նրանից, որ ինչքան շատ հնարավորություններ լինեն շփման համար, հնարավոր է, այնքան լավ լուծումներ կլինեն առկա խնդիրներին»,- ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ այժմ իրենց վրացի գործընկերների հետ շփվում են Հարավային Կովկասի հարցերով Ժնևյան քննարկումների շրջանակում: «3+3 ձևաչափով սկսված գործընթացները, իմ կարծիքով, ավելի կարևոր են, քանի որ այդ ձևաչափով քննարկվում են ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Վրաստանի ներգրավումն այդ ձևաչափում «նրանց որևէ ձևով չի պարտավորեցնի իրենց քաղաքական դիրքորոշման հարցում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ