Մոսկվան օգնում է Անկարային ու Երևանին ուղիղ երկխոսություն սկսել և ակնկալում է, որ այն հաջող կլինի: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով 2021թ. դիվանագիտական տարին:
«Թուրքիան և Հայաստանն իսկապես նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանն օգնում է, որպեսզի հասնեն այդպիսի պայմանավորվածության, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ձևավորել ուղիղ երկխոսություն, հույս ունեմ, որ այն հաջող կընթանա»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ