Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես է գալու Հայաստանի Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը, որը արդեն իսկ Պեկինում փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ունի:
Իսկ Էստոնիայի մայրաքաղաքում ավելի վաղ, մեր ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը 67,75 միավորով 34 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 19-րդ տեղը եւ կամավոր ծրագրին մասնակցելու իրավունք է նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ