Երեկ ադրբեջանական տարածքում հայտնված Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Հայաստան: Այս մասին հաղորդվում է խաղաղապահների տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, հունվարի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում Տեղ գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք սահմանը հատել և ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր հայտնվել Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Հմայակի Մաթևոսյանը:
Ադրբեջանցիները, սակայն գողացված մոտ 300 ոչխարներին դեռ չեն վերադարձրել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ