Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի

Հունվար 14,2022 13:30

Սույն թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստան գործով որոշումը: Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունելիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով:

Գանգատը վերաբերում էր նախկինում ցմահ դատապարտված Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:

ՀՀ կառավարությունն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի:

Մանրամասները հղումով:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31