ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների և Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման մասին, ըստ էության, առիթ չեմ ունեցել խոսելու։
Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ ամփոփ տվյալներ ներկայացրեցի, որոնք կապված են այդ բուժօգնության ֆինանսավորման հետ, ինչպես նաև ներկայացրեցի որոշ ոչ ֆինանսական մանրամասներ։
Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ առողջապահության նախարարության շարունակական համակարգման և առողջապահական համակարգի (քաղաքացիական և ռազմական) սինքրոն աշխատանքի շնորհիվ պատերազմի ժամանակ մատուցվել է լավագույն բուժօգնությունը թե՛ վիրավոր զինծառայողներին, թե՛ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Որևէ մեկի բուժօգնություն չի ուշացել, և այս աշխատանքների արդյունքում մենք ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ (ցավոք, իհարկե, բոլորի կյանքը չի հաջողվել փրկել)։
Կարդացեք նաև
Դեռ առիթներ կլինեն խոսել այդ դաժան օրերի մասին, բայց օգտագործելով առիթը ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդ օրերին օր ու գիշեր ջանք չխնայեցին կյանքեր փրկելու համար։
Ներկայացնում եմ նիստի որոշ հատվածը կից հղումով: