Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 12-ին բաժնի ոստիկանության Քրեական հետախուզության բաժանմունքը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Մարտունու «Արդար Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Ա. Խ.-ն, 2017թ. հանդիսանալով «Հայէկոնոմբանկի» Մարտունու մասնաճյուղի կառավարիչ, «Ժորա Գրիգորյան» Ա/Ձ տնօրեն Ժորա Գրիգորյանի՝ նույն բանկում ավանդադրված 5.000.000 դրամ գումարը ինչ-ինչ գործարքների միջոցով առանց վերջինիս գիտության կանխիկացրել է եւ յուրացրել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանից, քանի որ խոսքը վերաբերում է «Արդար Հայաստանի» անդամին: «Ես չեմ կարող ոչինչ մեկնաբանել, քանի որ ձեզանից եմ լսում այդ մասին եւ որեւէ մանրամասների չեմ տիրապետում»,-ասաց պարոն Նորիկյանը: