Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին զրկել է դեկտեմբերին կատարած ծախսերի փոխհատուցումից. Իզաբելլա Աբգարյան

Հունվար 14,2022 11:56

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցումից:

Դեկտեմբերի 21-ի ավագանու լիագումար նիստը քաղաքական նպատակներով միտումնավոր տապալած «Իմ քայլը» ավելի վաղ նախագիծ էր բերել և անցկացրել, ըստ որի ավագանու անդամը չի ստանում տվյալ ամսին կատարված աշխատանքի համար ծախսերի փոխհատուցումը, եթե լիագումար նիստի նախագծերի 50%+ին չի քվեարկել:

Եթե հիշում եք, այդ նախագիծը իմ քննադատությանն էր արժանացել, քանի որ ավագանու աշխատանքը հավասարվում էր ընդամենը մեկ օր հարցերի կեսից ավելիին կոճակ սեղմելուն: Ինչպես ահազանգել էի, նախագիծը հարվածում էր ընդդիմության իրավունքներին՝ զրկելով բոյկոտի, որպես անհամաձայնության դրսևորման գործիքից օգտվելու հնարավորությունից:

Գործիք, որը Երևանի ավագանու դահլիճում կիրառեց հենց ինքը՝ իշխող ուժը:

Միտումնավոր տապալելով դեկտեմբերի 21-ի նիստը իշխող խմբակցությունը, բացառապես իր քաղաքական, կուսակցական շահերից ելնելով, իր բոյկոտի հետևանքներն, այսպիսով հարկադրեց ավագանու մյուս անդամներին, որոնք ներկա էին դեկտեմբերի 21-ի նիստին (իրենց հիմնական աշխատանքի ժամերի հաշվին) և պատրաստ էին քննարկել օրակարգում ներառված նախագծերը:

Ավելին, կրկին Իմ քայլի քաղաքական նպատակների պատճառով դեկտեմբեր ամսին կայացել է երկու արտահերթ նիստ, որոնց կրկին մասնակցել են ավագանու ընդդիմադիր և անկախ անդամները ու կրկին իրենց վարձատրվող հիմնական աշխատանքի հաշվին:

Ավելորդ չէ հավելել, որ ավագանու անդամը (իրապես համայնքի շահի համար աշխատող, ոչ թե հրահանգավորված կոճակ սեղմող) ամսվա ընթացքում, բացի լիագումար նիստին ներկա լինելուց, կատարում է նաև այլ կարևոր աշխատանքներ՝ հանձնաժողովների կազմում աշխատանքից մինչև քաղաքացիների հարցով քաղաքապետարան և վարչական շրջաններ այցեր կատարելով և այլն:

Վերը շարադրածը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ավագանու անկախ և ընդդիմադիր անդամները հարկադրված են նյութական վնաս կրել բացառապես իշխող ուժի քաղաքական խնդիրների պատճառով:

Ուստի առաջարկում եմ նիստը տապալած «Իմ քայլը» խմբակցության ղեկավար պարոն Արմեն Գալջյանին, որը նաև չարաբաստիկ նախագծի հեղինակն էր, մտածել «Իմ քայլի» գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ավագանու անդամների փոխհատուցման մասին:

Եթե շատ դժվարանան, թող դիմեն իրենց կուսակից՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճար, 250 000 չափով «սուրճի փողի» փոխհատուցում ստացող ընկերներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31