«Ազատություն». Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով երկու տղամարդ է մահացել, պարզվել է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք հյուրանոցի անձնակազմի համար նախատեսված վերելակն էին վերանորոգում։
Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։
Կարդացեք նաև
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ