Լրահոս
Օրվա լրահոսը

Ուռուցքաբանության ոլորտի խնդիրները վերհանելու, արագ արձագանքելու և առկա խնդիրները շտկելու նպատակով ձևավորել աշխատանքային խմբեր. քննարկում ԱՆ-ում

Հունվար 14,2022 10:54

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամները քննարկել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Ոլորտի մասնագետները ներկայացրել են իրականացրած աշխատանքները հետևյալ ուղղություններով.

·         ուռուցքաբանության ոլորտի խնդիրները վերհանելու, արագ արձագանքելու և առկա խնդիրները շտկելու նպատակով ձևավորել աշխատանքային խմբեր` ներգրավելով չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի ներկայացուցիչների և այլ ոլորտային մասնագետների,

·          նախապատրաստել աշխատանքների քարտեզագրում,

·         կազմել աշխատանքների ժամանակացույց,

·         ստեղծված քաղցկեղի ռեգիստրի գործարկման հիման վրա ստեղծել որակի բաղադրիչների չափորոշիչներ,

·         պարբերաբար տեղի ունեցող հանրագումարների ժամանակ ներկայացնել առաջարկներ ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների մասնագետների գործունեության որակի բաղադրիչների գնահատման վերաբերյալ,

·         հաստատել կապ և համագործակցել ՌԴ «Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն»-ի մասնագետների հետ,

·         ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների գործունեության սկզբունքների գնահատում, որակական բաղադրիչի գնահատում,

·         խնդիրների վերհանում` օգտագործելով լիցենզավորման պահանջները, ֆինանսական բաղադրիչը, գործիքակազմը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31