Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը ներկայացնող աշխարհի խոշորագույն երեք պետությունների հասցեին Ալիեւի հակադիվանագիտական նման հայտարարությունները, անկասկած, կունենան իրենց հետեւանքները. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 14,2022 10:30

Հայ-թուրքական հանդիպումից առաջ օրերս Ալիեւն արեց երկրորդ անհարմար քայլը: Վերջինս սարկազմով արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ հայտարարելով, թե եվրոպական բանակցային հարթակը երեւի զբաղված է իր ձեւավորման 30-ամյա հոբելյանին նախապատրաստվելով՝ շեշտելով, որ այն ստեղծվել է 1992 թ.:

Մինսկի խումբը ներկայացնող աշխարհի խոշորագույն երեք պետությունների հասցեին Ալիեւի հակադիվանագիտական նման հայտարարությունները, անկասկած, կունենան իրենց հետեւանքները եւ՝ ոչ ի օգուտ պաշտոնական Բաքվի ու Անկարայի:

Ադրբեջանի առաջնորդը նաեւ հայտարարել է, թե Մինսկի խումբն այլեւս չպետք է զբաղվի արցախյան հիմնահարցով, քանի որ այն լուծված է, եւ որ Բաքուն, որպես հակամարտության կողմ, եռանախագահներին թույլ չի տա միջամտել՝ դեմ  արտահայտվելով նման փորձերին: Ադրբեջանը սակայն անհեռատեսորեն մոռանում է, որ կա հակամարտության մյուս կողմը, որն ունի տրամագծորեն հակառակ կարծիքը, ըստ որի՝ վերջին պատերազմով ոչ թե հակամարտությունը լուծվել է, այլ ավելի է խորացել, եւ այդ կարծիքը համընկնում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ու միջազգային կառույցների կարծիքների հետ: Այլ կերպ ասած՝ Երեւան-Անկարա անդրանիկ հանդիպումից առաջ ստեղծել արցախյան հակամարտության լուծված լինելու տպավորություն, այնքան էլ խելամիտ քայլ չէ, եւ այն ամենեւին չի նպաստում հայ-թուրքական բանակցությունների արդյունավետությանը, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը:

Ստեղծված իրավիճակում Անկարայի համար ձեռնտու կլինի Արցախի հիմնահարցն ընդհանրապես չբերել երկու երկրների հարաբերությունների հաստատման գործընթացի օրակարգ, քանի որ այն վնասելուց բացի օգուտ չի կարող բերել, առավել եւս, որ նման քայլերով հնարավոր չէ հայկական կողմերին ստիպել ասելու, որ մածունը սեւ է: Համենայնդեպս, Հայաստանը մշտապես հանդես է եկել Անկարայի հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման նախաձեռնությամբ, ընդ որում՝ երրորդ հանրապետության հռչակումից ի վեր: Թուրքական կողմն է, որ  միշտ խուսափել է երկխոսությունից, բայց այսօր Թուրքիան ու Ադրբեջանն են, որ շահագրգռված են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացմամբ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31